Ըստ Պեսկով՝ Ղարաբաղի վերաբերյալ Մոսկվայի, Երեւանի եւ Բաքվի պայմանավորվածությունները այլընտրանք չունեն

Ըստ Պեսկով՝ Ղարաբաղի վերաբերյալ Մոսկվայի, Երեւանի եւ Բաքվի պայմանավորվածությունները այլընտրանք չունեն

Ղարաբաղում իրավիճակի կարգավորման այլ իրավական հիմքեր, բացի Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եռակողմ պայմանավորվածություններից, չկան, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է news.am-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին։

«Երկու երկրների միջեւ առկա խնդիրների լուծումը եւ ինչ-որ համատեղ գործողությունների ու քայլերի հնարավոր մշակումը, որոնք ուղղված կլինեն տարածաշրջանում լարվածության թուլացմանը, առաջին հերթին, իհարկե, հնարավոր են այն եռակողմ փաստաթղթերի հիման վրա, որոնք ստորագրվել են Ռուսաստանի հետ միասին։ Այլ իրավական հիմքեր, որոնք կնպաստեին կարգավորմահը, դեռ չկան», — ասել է Պեսկովը։

Մանրամասն՝ այստեղ:

wp-apeth