Գրանցվել է մահվան 8 դեպք
Տավուշի մարզում մինչ այս պահը ընդհանուր հաշվով կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվել է 130 քաղաքացի, որոնցից 26-ը գտնվում են հիվանդանոցներում: Լրագրողների հետ զրույցում հայտնել է մարզպետ Հայկ Չոբանյանը:
- Մարզում մինչ այս պահը գրանցվել է մահվան 8 դեպք, երեկվա դրությամբ ինտենսիվ թերապիայում ունեինք 3 հիվանդ,- ասել է մարզպետը: