Գյումրիում անցկացվել է ՀԿԵ և ԱԻՆ համատեղ ցուցադրական մարտավարական զորավարժություններ

Գյումրիում անցկացվել է ՀԿԵ և ԱԻՆ համատեղ ցուցադրական մարտավարական զորավարժություններ

Մարտի 24-ին Գյումրիում անցկացվել է ԱԻՆ և ՀԿԵ համատեղ ցուցադրական մարտավարական զորավարժություններ, հայտնում են ՀԿԵ-ի լրատվական բաժնից: Միջոցառման պլանի համաձայն ՝ մշակվել են երկաթուղում արտակարգ իրավիճակների երեք սցենարներ։ Առաջին սցենարով Գյումրի քաղաքում երկաթուղային վթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել ուղևորատար վագոններից մեկում: Երկրորդ սցենարը ենթադրում էր ամոնիակի արտահոսք երկաթուղային ցիստեռնից ։ Երրորդ սցենարը ենթադրում էր վառելանյութով ցիստեռնի բռնկում ։ Վարժանքներին ներգրավված են եղել Շիրակի ստորաբաժանման աշխատակիցները և ՀԿԵ «Հրդեհաշիջման և վերականգնման գնացքներ» ձեռնարկության, Շտապօգնության, Ոստիկանության, «Վեոլա Ջուր» և «Էլեկտրական ցանցեր»-ի աշխատակիցները։

ՀԿԵ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Օլեգ Շատալովի խոսքով՝ զորավարժությունները հաստատել են ԱԻՆ փրկարար ծառայությունների և բուն ընկերության պատրաստվածության բարձր մակարդակը։ Շնորհակալություն հայտնելով ԱԻՆ ղեկավարությանը մասնագիտական աշխատանքի համար՝ նա վստահություն է հայտնել, որ նման վարժանքների պարբերական անցկացումը նպաստում է արտակարգ իրավիճակների դեպքում փրկարար ծառայությունների պատրաստվածության բարձրացմանը։ ՀԿԵ-ի կողմից Օ.Շատալովը հաստատեց աջակցությունը պարբերական միջոցառումների կազմակերպման գործում:

/Uploads_News_images/release_24032023_1.jpg
/Uploads_News_images/release_24032023_2.jpg
/Uploads_News_images/release_24032023_3.jpg
/Uploads_News_images/release_24032023_4.jpg
/Uploads_News_images/release_24032023_5.jpg
/Uploads_News_images/release_24032023_6.jpg
/Uploads_News_images/release_24032023_7.jpg
wp-apeth