Ծանրամարտի ֆեդերացիային լրացուցիչ գումար կհատկացվի ԵԱ-ի պատշաճ անցկացման համար
ՀՀ կառավարությանն այսօրվա նիստում հավանության է արժանացրել Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիային լրացուցիչ 4,861.2 հազար դրամ տրամադրելու որոշման նախագիծը՝ 2023 թվականին Երևանում կայանալիք ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության պատշաճ կազմակերպման և անցկացման համար:
Միջոցառմանն ընդառաջ «Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիա» ՀԿ-ի և Եվրոպական ֆեդերացիայի հետ համատեղ քննարկումների արդյունքում հստակեցվել են որոշ ծախսեր, ինչի արդյունքում լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտություն է առաջացել:
Լրացուցիչ ֆինանսավորումը կհատկացվի ՀՀ 2023 թվականի պետական բյուջեով ԿԳՄՍՆ-ի համար նախատեսված հատկացումների շրջանակում՝ վերաբաշխում կատարելով:
Գործադիրը մեկ այլ որոշմամբ էլ որպես նվիրաբերություն է ընդունել Երևանի Ներքին Չարբախում գտնվող «Սպորտի Աշխարհ» հիմնադրամի սեփականությունը հանդիսացող անշարժ գույքը և այն ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին: Հայաստանում բռնցքամարտի զարգացման նպատակով նշված տարածքում կկառուցվի Արթուր Աբրահամի անվան մարզահամալիր: