Երկու պացիենտի վիճակը շարունակում է ծանր մնալ
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսի վարակը հաղթահարել է ևս 2 քաղաքացի: Նրանք ժամանել էին Ռուսաստանի Դաշնությունից և անմիջապես մեկուսացվել էին: Ընդհանուր առմամբ, առողջացել է 43 քաղաքացի: Կորոնավիրուսի ախտորոշմամբ և քրոնիկ հիվանդություններ ունեցող 2 պացիենտի վիճակը շարունակում է ծանր մնալ: Այս պահին մեկուսացված է 73 քաղաքացի, թեստավորումների քանակը 1224 է: