«MAN»-ը մոտ 30մ գլորվել է ձորը․ վարորդը մահացել է

«MAN»-ը մոտ 30մ գլորվել է ձորը․ վարորդը մահացել է

Մարտի 21-ին, ժամը 16:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տիգրանաշենի ոլորաններում՝ Արարատի մարզի Ուրցալանջ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատար ավտոմեքենան ընկել է ձորը, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 86-րդ կմ-ի աջակողմյան հատվածում «MAN» մակնիշի բեռնատարը (վարորդ` Լ․ Ս․, ծնված 1960 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 30 մ գլորվել մոտակա ձորը․ վարորդը տեղում մահացել է: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և վարորդի դին մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։

wp-apeth