Ադրբեջանի նպատակը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելն է․ Միրզոյանը՝ Լավրովին
Մոսկվայում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Ադրբեջանը ցանկանում է էթնիկ զտումներ իրականացնել Լեռնային Ղարաբաղում, փոխանցում է «Արմենպրեսը»: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Հարավային Կովկասում իրավիճակն ավելի են սրում Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը, որը դրսևորվում է ամենաբարձր մակարդակով և ադրբեջանական կողմի շարունակվող ռազմական սադրանքները ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլ նաև Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ։ Մանրամասն՝ այստեղ: