Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Հրանտ-Լեոն Ռանոսը աչքի է ընկել գոլով
Հայաստանի ազգային հավաքականի նորեկ, Մյունխենի «Բավարիայի» երկրորդ թիմի կենտրոնական հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը գոլ է խփել Բավարիայի ռեգիոնալ լիգայի առաջնության խաղում։ Մյունխենի թուրքական համայնքի «Թուրքգուջու» թիմի հետ խաղում Ռանոսն աչքի է ընկել 41-րդ րոպեին, թիմը հաղթել է 3:0 հաշվով։