Հրանտ-Լեոն Ռանոսը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում
Մյունխենի «Բավարիայի» երկրորդ թիմի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում: Այս մասին հայտնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից: 19-ամյա ֆուտբոլիստն արդեն մոտ օրերս կժամանի Հայաստան՝ մասնակցելու Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա հավաքին: