Շախմատի ԵԱ. 8-րդ տուր. Ղարիբյանը, Տեր-Սահակյանը, Դանիելյանը և Մանուկյանը հաղթել են

Շախմատի ԵԱ. 8-րդ տուր. Ղարիբյանը, Տեր-Սահակյանը, Դանիելյանը և Մանուկյանը հաղթել են

Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում: «Արմենպրեսի» հաղորդման համաձայն՝ Սերբիայում ընթացող առաջնությունում կայացել են 8-րդ տուրի պարտիաները: Հայ գրոսմայստերներից իրենց պարտիաները ոչ-ոքի են ավարտել Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մանուել Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Էմին Օհանյանը, Արմեն Բարսեղյանը և Ռոբերտ Փիլիպոսյանը: Հաղթանակ են տոնել` Մամիկոն Ղարիբյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Վահե Դանիելյանը և Սարգիս Մանուկյանը:

Եվրոպայի առաջնության միանձնյա առաջատարը ուկրաինացի Անտոն Կորոբովն է, ով 8 հնարավորից վաստակել է 7 միավոր: Հայ շախմատիստներից Գաբրիել Սարգսյանը, Մանուել Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը, ՇանթՍարգսյանը, Մամիկոն Ղարիբյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը ունեն 5.5 միավոր:

wp-apeth