Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Շիրակում

Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Շիրակում

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Հերթական դեպքերն արձանագրվել են Շիրակի, Արմավիրի և Արագածոտնի մարզերում, հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Մասնավորապես, ոստիկանության Կումայրիի բաժնում կամավոր հանձնել են հակատանկային նռնականետ և ական, «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու ռազմամթերք։ Բերդաշեն գյուղի մի բնակիչ էլ Ամասիայի բաժին է տարել ատրճանակ ու ռազմամթերք։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման 2 դեպք էլ արձանագրվել է Վաղարշապատի բաժնում՝ շնորհիվ քրեական հետախույզների բացատրական աշխատանքի։
«Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև Աշտարակի ոստիկանների բացատրական աշխատանքը։ Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Ապարանի ոստիկանները, ինչի շնորհիվ բաժնում արձանագրվել է ողորկափող հրացանի և ռազմամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

wp-apeth