Հայտնաբերվել է զինծառայող Անդրանիկ Օհանյանի մարմինը
Մարտի 8-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Անդրանիկ Կարոյի Օհանյանի մարմինը, հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից: Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն: Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Անդրանիկ Օհանյանի ընտանիքի անդամներին, ծառայակից ընկերներին և հարազատներին: