Շիրակի պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

Շիրակի պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի ոստիկաններն օրերս ապօրինի թմրաշրջանառության 2 դեպք են բացահայտել, հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Մարտի 2-ի երեկոյան նրանք Գյումրու Աբովյան փողոցում ձերբակալել են 37-ամյա մի տղամարդու։ Նրա մոտ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված ու կաթուցիչներ կային։ Ժամեր անց Գյումրու Խրիմյան Հայրիկի փողոցում նրանք ձերբակալել են 35-ամյա մի տղամարդու։ Գյումրու բնակչի խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված։ 2 դեպքով էլ հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

wp-apeth