Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 12-ի

Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 12-ի

Ժամը 11:00-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 12-ի: Բոլորը հոսպիտալացված են, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Պացիենտների առողջական վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության: Հիշեցնենք, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար: Կարմրուկի դեմ պլանային պատվաստումները չստացած երեխաների ծնողներին նախարարությունից հորդորում են դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստվել: Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդերի հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում:

wp-apeth