Հաստատվել է կորոնավիրուսի 21 դեպք
Հայաստանում մարտի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 հազար 328 դեպք, որից 409 հազար 430-ը`առողջացած, 8598-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2630 բուժառու: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Մեկ օրում կատարվել է 1752 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպք, առողջացել է 73 քաղաքացի, արձանագրվել է մահվան 3 դեպք: Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 952 հազար 590-ի: