Կոշիկների ներբաններում հայտնաբերել են թմրամիջոց
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները փետրվարի 8-ին, ժամը 12:15-ի սահմաններում զննության են ենթարկել քաղաքացի Ա. Հ. -ի կողմից դատապարտյալ Ա. Ղ.-ի անվամբ բերված հանձնուքը, որում առկա կոշիկների ներբաններում թաքցված է եղել 7 փաթեթ: Քրեակատարողական ծառայության լրատվական բաժնից հայտնում են, որ զննությամբ փաթեթներում հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 59,32 գրամ քաշով բուսական և 15,36 գրամ քաշով դարչնագույն, փոշենման, առանձնացված զանգվածներ: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: