Պեկին 2022. Դահուկորդ Միքայել Միքայելյանը 47-րդն է

Պեկին 2022. Դահուկորդ Միքայել Միքայելյանը 47-րդն է

Հայաստանի դահուկավազքի հավաքականի անդամ Միքայել Միքայելյանը մեկնարկեց Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում: Միքայելյանը 57-րդ համարի ներքո սկսեց պայքարը սկիաթլոն 15 կմդասական և 15 կմ ազատ ոճերում: Հայ դահուկորդը զբաղեցրեց 47-րդ հորիզոնականը: Ընդհանուր առմամբ եզրագիծը հատեցին 49 մարզիկներ, 21-ը դուրս մնացին պայքարից:

Այս ձևում Օլիմպիական խաղերի չեմպիոն դարձավ Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի թիմի ներկայացուցիչ Ալեքսանդր Բոլշունով, ով մրցատարածությունը հաղթահարեց 1:16:09 արդյունքով: Երկրորդ տեղում ռուս Դենիս Սպիտսովն է և բրոզե մեդալակիր դարձավ Ֆինլանդիայից Լիվո Նիսկանենը:

Փետրվարի 8-ին Կատյա Գալստյանը հանդես կգա արագավազքում (սպրինտ), իսկ փետրվարի 10-ին Գալստյանն ու Անգելինա Մուրադյանը պայքարի դուրս կգան 10 կմ դասական ոճում: 15 կմդասական ոճում Միքայել Միքայելյանի մրցման օրը փետրվարի15-ին է:

Ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանի մյուս ներկայացուցիչների՝ գեղասահորդներ ԹինաԿարապետյան–Սիմոն Պրուլքս-Սենեկալ պարային զույգի մեկնարկը փետրվարի 12-ին է:

wp-apeth