Հաստատվել է կորոնավիրուսի 1631 նոր դեպք

Հաստատվել է կորոնավիրուսի 1631 նոր դեպք

Հայաստանում փետրվարի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 391 հազար 588 դեպք, որից 352 հազար 985-ը`առողջացած, 8097-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 28 հազար 951 բուժառու: Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Մեկ օրում կատարվել է 4803 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1631 նոր դեպք, առողջացել է 2349 քաղաքացի, արձանագրվել է մահվան 11 դեպք: Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 783 հազար 288-ի:

wp-apeth