Հաստատված գերիների թիվը շուրջ 50-ն է

Հաստատված գերիների թիվը շուրջ 50-ն է

Գերիների վերադարձի գործընթացը շարունակական է լինելու քանդի դեռ Ադրբեջանը պահում է նաև հաստատված գերիների։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը, փոխանցում է tert.am-ը:

«Վերադարձը հիմնականում կազմակերպվում է քաղաքական գործընթացների շրջանակում․կա՛մ ՌԴ-ն, կա՛մ ԱՄՆ-ն, կա՛մ Եվրոպական միությունը իրենց քաղաքական ազդեցությունը օգտագործելով կազմակերպում են վերադարձը։ Տեսնում եք, որ այն մասնակի է, ամբողջ ծավալով չի ապահովվում»,-ասել է նա։

Իրավապաշտպանն ասել է, որ այս պահին հաստատված գերիների թիվը շուրջ 50-ն է։ Ինչ վերաբերում է ոչ պաշտոնականին, ապա հավելյալ 80 անձի մասին է խոսքը, հավելել է Սահակյանը:

wp-apeth