Ռուս խաղաղապահները 9 տոննա մարդասիրական օգնություն են հասցրել Լեռնային Ղարաբաղ. ՌԴ ՊՆ
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները Ստեփանակերտ են հասցրել ավելի քան 9 տոննա մարդասիրական բեռ Լեռնային Ղարաբաղի կարիքավոր բնակիչների և բազմազավակ ընտանիքների համար։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Նշվում է, որ նախօրեին մարդասիրական օգնությունը հավաքվել է Մոսկվայում բարեգործական կազմակերպությունների կողմից և ՌԴ ՊՆ-ի Իլ-76 ինքնաթիռով տեղափոխվել է Երևան, որտեղից էլ ՌԴ խաղաղապահ զորակազմի բեռնատարներով հասցվել է Ստեփանակերտ:
Հումանիտար օգնության շրջանակում 5 000 երեխայի համար նախատեսված են ամանորյա խաղալիքներ, գույք՝ մանկապարտեզների համար, անկողնային պարագաներ, հագուստ, կոշիկներ, դպրոցական պարագաներ: