Հաստատվել է կորոնավիրուսի 95 նոր դեպք
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ դեկտեմբերի 6-ի` ժամը 11:00-ի դրությամբ,
- 95 նոր դեպք
- 3308 թեստավորում
- 778 առողջացած
- 8 մահվան դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 340818 դեպք, որոնցից 321884 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 9787 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7691 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1456 է:
Ընդհանուր կատարվել է 2405279 թեստավորում: