Ադրբեջանի մարտական հենակետերն սպառնալիք են խաղաղ բնակչության կյանքի իրավունքի համար. ՄԻՊ
Այսօր Ճարտար քաղաքի 65-ամյա բնակիչ Ս.Ս. մոլորվել և հայտնվել էր Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
«Քաղաքացին զբաղվում էր անասնապահությամբ: Արդեն իսկ ճշտված տեղեկություններով ադրբեջանցիները սպանել են Արցախի խաղաղ բնակչին: Սպանությունը Ադրբեջանի հանցավոր և ահաբեկչական գործողությունների, ինչպես նաև հայերի նկատմամբ լայնածավալ և համակարգային հետապնդման քաղաքականության դրսևորում է:
Խաղաղ բնակավայրերի մոտակայքում Ադրբեջանի մարտական հենակետերն ուղիղ և անհերքելի սպառնալիք են Արցախի խաղաղ բնակչության կյանքի իրավունքի և ֆիզիկական ու հոգեբանական անձեռնմխելիության համար»,- գրել է ՄԻՊ-ը: