Կիպրոսը հայերի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձև է ընդունել

Կիպրոսը հայերի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձև է ընդունել

Կիպրոսի Ներկայացուցիչների Պալատը դեկտեմբերի 3-ին  միաձայն ընդունել է «Հայերի նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիան և Լեռնային Ղարաբաղում ընթացիկ իրավիճակի վերաբերյալ» վերտառությամբ բանաձևը: Այս մասին նշում են Կիպրոսում ՀՀ դեսպանությունից:

«Բանաձևը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի և Արցախի դեմ` պահանջում էի կատար ածել 2020 թ-ի նոյեմբերի 9-ի զինադադարի հայտարարության դրույթները, այդ թվում գերիների անհապաղ արձակումը: Միաժամանակ այն կոչ է անում միջազգային հանրությանը գործելու այնպես, որի արդյունքում կդադարի Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի նկատմամբ, ինչպես նաև հորդորում միջազգային կառույցներին հումանիտար աջակցություն ցուցաբերել Արցախի բնակչությանը:

Բանաձևը նաև դատապարտում է Թուրքական ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմում»,- նշված է հաղորդագրության մեջ:

wp-apeth