Հաստատվել է կորոնավիրուսի 399 նոր դեպք
Հայաստանում դեկտեմբերի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 399 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 339 977: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 13 քաղաքացի, մահացածների թիվը 7644 է:
Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք է գրանցվել: դեկտեմբերի 2-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1452 է: Մեկ օրում, ընդհանուր առմամբ, մահացել է 15 քաղաքացի։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9096-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 995 է, ընդհանուր առողջացածներինը՝ 319 476, փաստացի բուժվողներինը՝ 11 405: Մեկ օրում արվել է 6484 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 389 456 թեստավորում: