«Սեւանը» հեռացվեց առաջնությունից

«Սեւանը» հեռացվեց առաջնությունից

Դեկտեմբերի 1-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական և էթիկայի կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի նախագահ Կարեն Հովհաննիսյանի նախագահությամբ: Օրակարգում է եղել «Սեւանին» վերաբերող հարցը, որը դադարեցրել էր մրցելույթները:

«ԲԿՄԱ-«Սևան» խաղը չի կայացել «Սևան» թիմի՝ մրցաշրջանի ընթացքում երկրորդ անգամ խաղին չներկայանալու պատճառով։ Կոմիտեն քննարկումների արդյունքում՝ 4 կողմ և 0 դեմ ձայներով որոշեցլ է հաստատված համարել «Սևան» թիմի կողմից կարգապահական խախտում թույլ տալը, այն է՝ VBET ՀՊԼ առաջնության (2021-2022 մրց.) ընթացքում երկու խաղի անհարգելի պատճառով չներկայանալը, և ղեկավարվելով ՀՖՖ Կանոնակարգի 40-րդ հոդվածի 7-րդ կետով` «Սևան» թիմին հեռացնել VBET ՀՊԼ առաջնությունից և զրկել սույն մրցաշրջանում ՀՖՖ հովանու ներքո անցկացվող այլ մրցաշարերին մասնակցելու իրավունքից, և «Սևան ՖԱ» ակումբին տուգանել նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի՝ 500.000 ՀՀ դրամի չափով, հաջորդ մրցաշրջանում միայն Առաջին խմբի առաջնությունում հանդես գալու հնարավորությամբ»,- ասված է արձանագրությունում:

Նիստի ընթացքում կայացած որոշումները կարող եք տեսնել այստեղ:

wp-apeth