Խաղաղապահներն Արցախում COVID-19-ի դեմ համալիր միջոցառումներ են անցկացնում

Խաղաղապահներն Արցախում COVID-19-ի դեմ համալիր միջոցառումներ են անցկացնում

Ախտահանումն ընդհանուր օգտագործման և զինծառայողների տեղակայման տարածքներում իրականացվում է ամենօրյա ռեժիմով։ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի բժշկական ջոկատի մասնագետներն Արցախում կորոնավիրուսի նոր մանրէահիմքի տարածման դեմ ուղղված կանխարգելիչ համալիր միջոցառումներ են անցկացրել, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

«Ռուսական խաղաղապահ զորախմբում պլանային կարգով շարունակվում է «Սպուտնիկ V» երկբաղադրիչ պատվաստանյութով խաղաղապահների վերապատվաստումը։ Ներկա պահին վերապատվաստում է անցնում հեռավոր դիտակետերում ծառայություն իրականացնող անձնակազմը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Անդրեյ Մարտովի խոսքով` կորոնավիրուսային նոր վարակի առաջացումն ու տարածումը կանխելուն ուղղված միջոցառումներն իրականացվում են ողջ ծավալով։

«Յուրաքանչյուր դիտակետում ջերմաչափման կետեր են կազմակերպված։ Ախտահանումն ընդհանուր օգտագործման և զինծառայողների տեղակայման տարածքներում իրականացվում է ամենօրյա ռեժիմով»,- Մարտովի խոսքերն է մեջբերում գերատեսչությունը։

wp-apeth