ԱԻՆ-ը քաղաքացիներին առաջին օգնություն կցուցաբերի նաև տաքացման կետերում
Հաշվի առնելով եղանակային պայմանները, դրանց հետևանքով հնարավոր պատահարներն ու արտակարգ դեպքերը՝ Սյունիքի մարզային փրկարարական վարչության կողմից Կապան-Տաթև ճանապարհի 39կմ-ին՝ Աղվանի գյուղից վերև, տեղադրվել է տաքացման կետ: Ճանապարհին մնացած, տուժած քաղաքացիներին առաջին օգնություն կցուցաբերվի կահավորված և հարմարեցված այս կետում: Շարունակում է գործել Շուռնուխում բացազատված կետը, իսկ առաջիկայում տաքացման կետեր կտեղադրվեն նաև Վերին Խոտանանում և Երևան–Գորիս ճանապարհի Տաթև տանող խաչմերուկում:
Տեղանքի առանձնահատկություններից ելնելով՝ տաքացման նոր կետերի տեղորոշմանը և կահավորմանն առնչվող խնդիրների լուծման նպատակով տեղում աշխատել են ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը, Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, ԱԻՆ ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը և Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ Արթուր Հարությունյանը:
Տեղեկացնենք նաև, որ անբարենպաստ եղանակի հետևանքով դժվարանցանելի ճանապարհներին հայտնված, կամ այլ պատճառներով օգնության կարիք ունեցող քաղաքացիները կարող են զանգել 911 հեռախոսահամարին: