Կորոնավիրուսն աշխարհում. Թարմ տվյալներ ու կարևորի մասին մեկ տողով
Համաձայն worldometers-ի տվյալների՝ հունիսի 9-ի ժամը 10:00-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թիվն անցել է 7 միլիոն 200 հազարը (7,200,364), մահացել է 408,744, բուժվել՝ 3,536,977 պացիենտ:
Վարակվածների թվով առաջին տեղում Միացյալ Նահանգներն է: Այստեղ հաստատված դեպքերի թիվն անցել է 2 միլիոնը՝ 2,026,493 մարդ: Հետո գալիս են Բրազիլիան (710,887), Ռուսաստանը (476,658), Իսպանիան (288,797), Մեծ Բրիտանիան (287,399) և Հնդկաստանը (267,046):
Մահացությունների թվով առաջին տեղում կրկին Միացյալ Նահանգներն է (113,055), հետո գալիս են Մեծ Բրիտանիան (40,597), Բրազիլիան (37,312), Իտալիան (33,964), Ֆրանսիան (29,209), Իսպանիան (27,136), Մեքսիկան (14,053), Բելգիան (9,606), Գերմանիան (8,783), Իրանն (8,351) ու Կանադան (7,835):
Ապաքինվածների թվով ևս առաջատար Միացյալ Նահանգներն է (773,480), հետո գալիս են Բրազիլիան (325,602), Ռուսաստանը (230,688), Գերմանիան (169,600), Իտալիան (166,584), Թուրքիան (141,380), Իրանը (136,360), Հնդկաստանը (129,215) և Չիլին (95,631):
- Համաշխարհային առողջապահության կազմակերպությունը հայտարարել է աշխարհում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի վատթարացման մասին: Վերջին 9 օրում աշխարհում վարակվածների թիվն ամեն օր ավելացել է 100 հազարով:
- Միացյալ Նահանգներում կորոնավիրուսից մահացածների թիվը օգոստոսի 4-ի դրությամբ կարող է անցնել 145 հազարը, հայտնել է Վաշինգտոնի համալսարանին կից չափագրման և վերլուծության համակարգերի ինստիտուտը:
- Նորվեգացի գիտնական-համաճարակաբան Բիրգեր Սերենսենը հայտարարել է, որ SARS-COV-2 կորոնավիրուսը, հնարավոր է, մշակվել է չինացի ու ամերիկացիների գիտնականների կողմից: