Արցախում սպանված հայ բանվորի եղբայրը ադրբեջանցիների ուղղությանբ նռնակ է նետել

Արցախում սպանված հայ բանվորի եղբայրը ադրբեջանցիների ուղղությանբ նռնակ է նետել

ԱՀ ոստիկանությունից հայտնում են, որ Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը երկկողմանի բաց է: Ազատ ու անվտանգ երթևեկը կապահովի ռուսական խաղաղապահ զորակազմը: Նշվում է, որ հայկական ու ադրբեջանական կողմերի միջև տեղի ունեցած միջադեպի մասին ԱՀ ոստիկանությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:

Ավելի վաղ, ըստ times.am-ի տեղեկությունների, այսօր առավոտյան նոր պատահար է տեղի ունեցել Արցախի Շուշի քաղաքի ստորին հատվածում գտնվող անցակետում։ Նոյեմբերի 8-ին այդ հատվածում սպանված հայ բանվորի եղբայրը տաքսիով մոտեցել է ադրբեջանցի զինծառայողներին և նռնակ նետել նրանց ուղղությամբ։ Թշնամին էլ անկանոն կրակ է բացել այդ պահին այդտեղ գտնվող հայկական մեքենաների ուղղությամբ։ Վիրավորների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան։

wp-apeth