Հայաստանում ապօրինի բնակվող օտարերկրյա 11 քաղաքացու են գտել

Հայաստանում ապօրինի բնակվող օտարերկրյա 11 քաղաքացու են գտել

Ոստիկանության ՔՈԳՎ անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժինը շարունակում է անօրինական միգրացիայի հակազդմանն ուղղված միջոցառումները։ Հերթականը նոյեմբերի 11-ին էր։ Անօրինական միգրացիայի դեմ պայքարի և Կենտրոնական բաժինների ծառայողները շրջայցեր իրականացրին Երևանի կենտրոնում գործող հյուրանոցային համալիրներ և հայտնաբերեցին առանց վավերական արտոնագրի Հայաստանում բնակվող օտարերկրյա 11 քաղաքացու։ Նրանք ներկայացվել են ոստիկանության ԱՎ վարչություն։ Միջոցառումները շարունակվում են, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:

wp-apeth