Հայկական ԶՈւ գործողություններից հետո Ադրբեջանը դիմել է ռուսական կողմին․ ՀՀ ՊՆ-ն պարզաբանում է Սև լճի հատվածում տեղի ունեցածը

Հայկական ԶՈւ գործողություններից հետո Ադրբեջանը դիմել է ռուսական կողմին․ ՀՀ ՊՆ-ն պարզաբանում է Սև լճի հատվածում տեղի ունեցածը

Հայաստանի պաշտպանության նախարարությունն անդրադարձել է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության տարածած տեղեկատվությանը, թե Սև լճի հառվածում 60 հայ զինծառայող հայտնվել է շրջափակման մեջ և միայն ռուսական կողմի միջնորդությամբ նրանք ազատ են արձակվել։

 ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ ադրբեջանական կողմի սադրանքից հետո հայկական զինված ուժերի գործողություններից հետո հենց Ադրբեջանն  է դիմել ռուսական կողմին՝ իրադրությունը հանգուցալուծելու խնդրանքով։

«Նոյեմբերի 10-ին ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել այն մասին, թե իբր ՀՀ Սյունիքի մարզի Սև լճի տարածքում ծեծկռտուք է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինվորականների միջև, և որ մի խումբ հայ զինծառայողներ հայտնվել են շրջափակման մեջ։

Այս ապատեղեկատվությանը, ավելի ուշ, միացավ նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, հայտարարելով, թե 60 հայ զինծառայող հայտնվել է շրջափակման մեջ, և միայն ռուսական կողմի միջնորդությամբ նրանք ազատ են արձակվել։ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հայտարարությունը բացահայտ ապատեղեկատվություն է։ Ավելին՝ Սև լճի տարածքում ադրբեջանական կողմի սադրանքին հաջորդած հայկական ԶՈՒ ստորաբաժանումների գործողություններից հետո ադրբեջանական ԶՈՒ-ն է դիմել ռուսական կողմին՝ իրադրությունը հանգուցալուծելու խնդրանքով, և հենց ռուսական կողմի ակտիվ աշխատանքի շնորհիվ է հաջողվել կայունացնել իրադրությունը։

ՀՀ պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ իրադրությունը Սև լճի տարածքում գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո»,- ասված է ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ։

wp-apeth