Չեն հաղթահարել որակավորման փուլի արգելքը

Չեն հաղթահարել որակավորման փուլի արգելքը

Ճապոնիայի Կիտակյուշու քաղաքում շարունակվում է սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչներ Հարություն Մերդինյանը և Գագիկ Խաչիկյանը հանդես եկան նժույգթափերում: Մերդինյանը վաստակեց 14, 666 միավոր և գրավեց 10-րդ տեղը: Նա չկարողացավ մտնել եզրափակիչ փուլ և պաքարել մեդալների համար:

Նույն ճակատագրին արժանացավ նաև Գագիկ Խաչիկյանը, որը նույնպես եզրափակիչ չմտավ: Հայաստանի երրորդ պատվիրակ Վահագն Դավթյանը պետք է մասնակցեր օղակների վրա վարժությունում: Նրա  կորոնավիրուսի թեստը դրական է եղել և բաց է թողել աշխարհի առաջնությունը:

wp-apeth