Դատապարտյալներին թմրամիջոց փոխանցելիս բռնվել էր
Ոստիկանության Հրազդանի բաժին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Չարենցավանի 22-ամյա մի բնակիչ պատրաստվում է հոկտեմբերի 18-ին «Հրազդան» ՔԿՀ որոշ դատապարտյալների թմրամիջոց իրացնել, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:
«Քրեական հետախույզները, համագործակցելով արդարարդատության նախարարության աշխատակիցների հետ, քրեակատարողական հիմնարկի հետնամասում, տարածք թմրամիջոց նետելու պահին, բռնեցին կասկածյալին և բերման ենթարկեցին ոստիկանության Հրազդանի բաժին։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեց 33 փաթեթ թմրանյութ՝ ընդհանուր 600 գրամից ավելի կանեփի դեղնականաչավուն զանգված, յուրահատուկ հոտով գորշ, սպիտակ ու կապույտ փոշենման զանգվածներ և դեղին հեղուկով ծխամորճ: Նշանակվել է փորձաքննություն։ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: 22-ամյա երիտասարդը ձերբակալվել է: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: