Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երեք երկրաշարժ

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երեք երկրաշարժ

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունից» հայտնում են, որ 2021 թվականի սեպտեմբերի 30-հոկտեմբերի 6 ժամանակահատվածում Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետություննների տարածքներում գրանցել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երեք երկրաշարժ.

· հոկտեմբերի 1-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 8 կմ արեւելք՝ 2-3 բալ ուժգնությամբ.

· հոկտեմբերի 5-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 14 կմ արեւելք՝ 2-3 բալ ուժգնությամբ եւ Բավրա գյուղից 15 կմ արեւելք՝ 4-5 բալ ուժգնությամբ, որը զգացվել է ՀՀ տարածքում՝ Շիրակի մարզի Զույգաղբյուր, Աշոցք եւ Բավրա գյուղերում, Լոռու մարզի՝ Տաշիր, Ալավերդի քաղաքներում եւ Թումանյան համայնքում` 3 բալ ուժգնությամբ։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 1 երկրաշարժ

հոկտեմբերի 3-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Մակու քաղաքից 38 կմ հարավ-արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավել մագնիտուդով 3 երկրաշարժ: Հոկտեմբերի 2-ին 7,3 եւ 6,0 մագնիտուդներով սեյսմիկ իրադարձություններ են գրանցվել համապատասխանաբար Խաղաղ օվկիանոսի Վանուատուի եւ Հնդկական օվկիանոսի Միջհնդկական լեռնաշղթայի տարածքներում: Հոկտեմբերի 4-ին Ատլանտյան օվկիանոսի հարավում` Հարավային Սանդվիչյան կղզեխմբի տարածքում տեղի է ունեցել երկրաշարժ, որն ունեցել է 6,2 մագնիտուդ: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

Հոկտեմբերի 6-ին 5,7 մագնիտուդով Պակիստանի Բելուջիստան նահանգի Կվետտա քաղաքից 102 կմ դեպի հյուսիս-արեւելք տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհվել է 20 մարդ, վիրավորվել առնվազն 300 մարդ:

wp-apeth