Հայաստանի բնակչության 14 տոկոսը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

Հայաստանի բնակչության 14 տոկոսը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

Հայաստանի բնակչության 14 տոկոսը արդեն ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, հաղորդում է news.am պարբերականը:

Նրա խոսքով, այլ երկրներում պատվաստումների ցուցանիշները շատ ավելի բարձր են: Մասնավորապես, Եվրոպական եւ արաբական մի շարք երկրներում բնակչության 90 տոկոսից ավելին արդեն պատվաստվել է:

Ինչպես նշեց նախարարը, Հայաստանում այս պահի դրությամբ կա մոտ 14 000 ակտիվ վարակակիր, որոնցից 176-ը պատվաստված են եւ հիվանդանոցային բուժման անհրաժեշտություն ունեն: Ավանեսյանի խոսքով, անձը կարող է պատվաստվելուց հետո վարակվել, բայց հիվանդությունը առանց ախտանիշների տանել, կամ թեթեւ մրսածության ախտանիշներ ունենալ, ինչը ցույց է տալիս, որ պատվաստումները արդյունավետ են, նվազեցնում են թե հոսպիտալիզացման դեպքերը, թե ծանր դեպքերը, եւ թե մահերը:

wp-apeth