Հաստատվել է կորոնավիրուսի 1155 նոր դեպք
Հայաստանում հոկտեմբերի 6-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1155 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 267363 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
- Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1770914 վերջին մեկ օրում` 8947 նոր թեստավորում:
- Փաստացի այս պահին բուժվում է 14945 պացիենտ. Մեկ օրում նվազել է 752-ով:
- Վերջին տվյալներով ապաքինվել է 245757 անձ` վերջին մեկ օրում 381 անձ:
- Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 21 քաղաքացի, մահացածների թիվը 5440 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1221 է: