Ստեփանակերտում ընթանում են պատերազմի հետևանքով հիմնովին ավերված բնակելի տների վերակառուցման աշխատանքներ

Ստեփանակերտում ընթանում են պատերազմի հետևանքով հիմնովին ավերված բնակելի տների վերակառուցման աշխատանքներ

Ստեփանակերտ քաղաքի Սասունցի Դավիթ 75, Գ. Հարությունյան 2, Մարտունի 79, Օվյան 16 հասցեներում գտնվող առանձնատներում վերակառուցման աշխատանքներ են ընթանում։ Այս մասին «Արցախպրեսի» թղթակցին տեղեկացրել է ԱՀ Քաղաքաշինության նախարարության մամուլի պատասխանատու Մարթա Դանիելյանը։

«Լայն թափով շարունակվում են Ստեփանակերտ քաղաքի՝ պատերազմի հետևանքով հիմնովին ավերված բնակելի տների վերակառուցման աշխատանքները։ Գործընթացն իրականացնում են «Պանտ», «Տիգրան Մեծ», «Ադրիանա», «Լադա Մ» ՍՊ ընկերությունները, իսկ պատասխանատուն ԱՀ քաղաքաշինության նախարարությունն է»,- նշեց Մ. Դանիելյանը։

wp-apeth