Անդրե Չալըշըրը բաց կթողնի Իսլանդիայի և Ռումինիայի դեմ հանդիպումները

Անդրե Չալըշըրը բաց կթողնի Իսլանդիայի և Ռումինիայի դեմ հանդիպումները

Հայաստանի ազգային ընտրանին կորուստ ունի աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղերից առաջ, այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Անդրե Չալըշըրը բաց կթողնի Իսլանդիայի և Ռումինիայի հավաքականների հետ հանդիպումները Դանիայի Սուպերլիգայի 11-րդ տուրի «Սիլկեբորգ»-«Նորշելան» խաղում ստացած վնասվածքի պատճառով: Ըստ նախնական բուժզննության Չալըշըրի ապաքինման համար կպահանջվի 2-4 շաբաթ: Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 8-ին Ռեյկյավիկում կհյուրընկալվի Իսլանդիային, ապա 3 օր անց Բուխարեստում կմրց իՌումինիայի ընտրանու հետ։

wp-apeth