Կորոնավիրուսն աշխարհում. Թարմ տվյալներ ու կարևորի մասին մեկ տողով
Համաձայն worldometers-ի տվյալների՝ հունիսի 7-ի ժամը 10:00-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թիվն անցել է 7 միլիոն 92 հազարը (7,092,919), մահացել է 406,207, բուժվել՝ 3,462,185 պացիենտ:
Վարակվածների թվով առաջին տեղում Միացյալ Նահանգներն է: Այստեղ հաստատված դեպքերի թիվն անցել է 2 միլիոնը՝ 2,007,449 մարդ: Հետո գալիս են Բրազիլիան (691,962), Ռուսաստանը (467,673), Իսպանիան (288,630), Մեծ Բրիտանիան (286,194) և Հնդկաստանը (258,090):
Մահացությունների թվով առաջին տեղում կրկին Միացյալ Նահանգներն է (112,469), հետո գալիս են Մեծ Բրիտանիան (40,542), Բրազիլիան (37,312), Իտալիան (33,899), Ֆրանսիան (29,155), Իսպանիան (27,136), Մեքսիկան (13,699), Բելգիան (9,595), Գերմանիան (8,776), Իրանն (8,281) ու Կանադան (7,800):
Ապաքինվածների թվով ևս առաջատար Միացյալ Նահանգներն է (761,708), հետո գալիս են Բրազիլիան (302,084), Ռուսաստանը (226,731), Գերմանիան (169,600), Իտալիան (165,837), Թուրքիան (137,969), Իրանը (134,349), Հնդկաստանը (124,095) և Չիլին (95,631):
- Շանհայում մեկնարկել է չինացի մասնագետների կողմից կորոնավիրուսը հակամարմիններով չեզոքացնող JS016 դեղամիջոցի կլինիկական փորձարկումների առաջին փուլը:
- Հոնդուրասի իշխանությունները երկարաձգել են պարետային ժամի գործողություններն ամբողջ երկրով մեկ մինչև հունիսի 14-ը:
- Կամբոջայի տուրիզմի նախարարի խոսքով՝ կորոնավիրուսի տարածման պատճառով այս տարի երկիրը մեծ կորուստներ կկրի տուրիզմի ոլորտում: Խոսքը գնում է մոտ 3 միլիարդ դոլարի մասին: