Կրակել էր «Օպելի» ուղղությամբ

Կրակել էր «Օպելի» ուղղությամբ

Հուլիսի 19-ին օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում էր ստացվել, որ Դավիթ Բեկի փողոցում անհայտ անձը «Լեքսուս» մակնիշի մեքենայից, ճանապարհ չզիջելու պատճառով, կրակել էր «Օպել» մակնիշի մեքենայի ուղղությամբ և վնասել շարժիչի կափարիչը, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:

«Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, համագործակցելով Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների հետ, նախ պարզեցին «Լեքսուսի» համարանիշերը, ապա հայտնաբերելով ավտոմեքենան՝ տեղափոխեցին բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Հետագա միջոցառումների շնորհիվ փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ «Լեքսուսի» վարորդը Կոմիտասի պողոտայի 50-ամյա բնակիչ է։ Նրա նկատմամբ հայտարարվեց հետախուզում: Հարազատների հետ տարված բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 24-ին հետախուզվողը ներկայացավ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին՝ իր հետ բերելով ատրճանակը: 50-ամյա տղամարդը կալանավորվել է: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

wp-apeth