Բախվել է արգելապատնեշին և շրջվել
Սեպտեմբերի 22-ին, ժամը 23։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակ թաղամասից «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհ տանող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Ե․, ծնված 1979 թ․) բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշին և շրջվել. վարորդը տեղում մահացել է։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։