Կիև-Երևան չարտերային չվերթով Հայաստան են մեկնել 93 հոգի
Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունից հայտնում են. որ հունիսի 7-ին ուկրաինական #SkyUp ավիաընկերության Կիև-Երևան չարտերային չվերթով Հայաստան են մեկնել ՀՀ 84 քաղաքացի և Հայաստանի մուտքի իրավունք ունեցող Ուկրաինայի 9 քաղաքացի (ընդամենը՝ 93 հոգի):
- Հնարավոր խնդիրները տեղում կարգավորելու նպատակով Կիևի «Բորիսպիլ» օդանավակայան էին մեկնել ՀՀ դեսպանության աշխատակիցները: Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը շնորհակալություն է հայտնում Չերկասիում ՀՀ պատվավոր հյուպատոս Անդրանիկ Ղազարյանին, կիևաբնակ գործարար Հրաչ Անտոնյանին և Խարկիվում ՀՀ պատվավոր հյուպատոս Արմեն Ասլանյանին 17 անապահով ուղևորների համար տոմսեր ձեռք բերելու համար (11+3+3): Դեսպանությունն իր երախտագիտությունն է հայտնում ՀՀ պարետատանը, ՀՀ ԱԳ նախարարությանը, ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանությանն ու Ուկրաինայի ԱԳՆ-ին, և, իհարկե, SkyUp ընկերությանը թռիչքի կացմակերպման հարցում համագործակցելու համար,- նշված է դեսպանության տարածած հաղորդագրությունում: