Վարակվածների թիվն անցավ 7 միլիոնը
Համաձայն worldometers-ի տվյալների՝ հունիսի 7-ի ժամը 22:00-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թիվն անցել է 7 միլիոնը (7,039,365), մահացել է 403,401, բուժվել՝ 3,442,559 պացիենտ:
Վարակվածների թվով առաջին տեղում Միացյալ Նահանգներն է՝ 1,996,922 մարդ: Հետո գալիս են Բրազիլիան (678,360), Ռուսաստանը (467,673), Իսպանիան (288,630), Մեծ Բրիտանիան (286,194) և Հնդկաստանը (257,238):
Մահացությունների թվով առաջին տեղում կրկին Միացյալ Նահանգներն է (112,205), հետո գալիս են Մեծ Բրիտանիան (40,542), Բրազիլիան (36,078), Իտալիան (33,899), Ֆրանսիան (29,155), Իսպանիան (27,136), Մեքսիկան (13,511), Բելգիան (9,595), Գերմանիան (8,770), Իրանն (8,281) ու Կանադան (7,800):
Ապաքինվածների թվով ևս առաջատար Միացյալ Նահանգներն է (752,925), հետո գալիս են Բրազիլիան (302,084), Ռուսաստանը (226,731), Գերմանիան (169,100), Իտալիան (165,837), Թուրքիան (137,969), Իրանը (134,349), Հնդկաստանը (123,811) և Չիլին (95,631):