Սպանություն Շենգավիթում

Սպանություն Շենգավիթում

Սեպտեմբերի 4-ին, ժամը 2. 55-ին, ոստիկանություն զանգած կինը հայտնում էր, որ զենքով հարձակվել են Ներքին Շենգավիթում գտնվող իր տան վրա։ Ոստիկանության օպերատիվ խումբն անմիջապես մեկնեց դեպքի վայր: Րոպեներ անց նույն կնոջից ստացվեց երկրորդ զանգը։ Հայտնում էր, որ տան դիմաց իր եղբոր դին է։ Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերեցին 45-ամյա Սամվել Վարդանյանի դին։ Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումներով ոստիկանները պարզեցին, որ նույն օրը, ժամը 2.45-ին, Ս. Վարդանյանին հրազենով երկու անգամ կրակել է նույն թաղամասի բնակիչ 26-ամյա երիտասարդը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նա հայտնաբերվեց և կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Շենգավիթի բաժին։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք «Վինչեստեր» տեսակի հրազենը, իսկ տան տանիքում՝ «Մակարով» տեսակի ատրճանակ։ Նշանակվել են փորձաքննություններ։ Կատարվում է նախաքննություն, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

wp-apeth