Իվանյանի դպրոցում աշակերտների թիվը զգալիորեն աճել է. հառօրյան ու տարվող աշխատանքները

Իվանյանի դպրոցում աշակերտների թիվը զգալիորեն աճել է. հառօրյան ու տարվող աշխատանքները

ԱՀ Ասկերանի շրջանի Իվանյան համայնքն ունի 1500 բնակիչ. նրանք շարունակում են ապրել ու արարել իրենց բնակավայրում։ Այս մասին «Արցախպրեսի» թղթակցի հետ զրույցում ասել է Իվանյանի համայնքապետ Բորիս Ղահրամանյանը:

«Պատերազմից հետո համայնքում ընդունել ենք 50 ընտանիքի՝ 160 հոգով: Դպրոցը դեռ չի վերաբացվել, այնտեղ վերանորոգման աշխատանքներ են ընթանում. կավարտվեն մեկ շաբաթ հետո: Այս ուսումնական տարում դպրոցը կընդունի 200-ից ավելի աշակերտների: Մանկապարտեզն ունի 52 սան: Հանդիսությունների սրահը վերանորոգված է: Գյուղամիջյան ճանապարհները տարվա բոլոր եղանակներին անցանելի են: Համայնքն ապահովված է էլեկտրաէներգիայով, գազաֆիկացված է: Գյուղում նոր թաղամաս է կառուցվում: Ժամանակակից բոլոր չափանիշներով կառուցվող թաղամասը կունենա ավտոկայանատեղի, խաղահրապարակ, սպորտհրապարակ, երեք տաղավար, հասարակական նշանակության հեռանկարային նպատակով օգտագործման համար նախատեսված շինություն(որպես առևտրի սրահ), կանգառ` հասարակական տրանսպորտի համար: Ապահովված կլինի նաև արտաքին լուսավորությամբ»,- նշեց Բ. Ղահրամանյանը:

Մեր զրուցակիցն ընդգծել է, որ բնակիչների շրջանում զբաղվածության խնդիր գրեթե չկա։

wp-apeth