Ռուս խաղաղապահներն Ասկերանում ապահովել են խաղողի բերքահավաքի անվտանգությունը

Ռուս խաղաղապահներն Ասկերանում ապահովել են խաղողի բերքահավաքի անվտանգությունը

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են անվտանգությունը Արցախի Ասկերանի այգեկութի ժամանակ: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրությունից:

«Շփման գծի երկայնքով տեղակայված խաղողի այգիներում բերքահավաքը մեկնարկել է Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում` խաղողի արտադրանքի մթերման համար։ Բերքահավաքի մասնակիցները ցանկություն են հայտնել իրենց առաջին բերքը փոխանցել Ստեփանակերտի դպրոց-ինտերնատի երեխաներին»,- ասված հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ այս տարվա գարնանը ռուս սակրավորները մաքրել էին տեղանքը պայթյունավտանգ իրերից` ապահովելով խաղողի այգիների անվտանգ մշակումը։

«Ասկերանի շրջանի վարչակազմը դիմել էր խաղաղապահ զորախմբին խաղողի բերքահավաքի ժամանակ անվտանգությունն ապահովելու խնդրանքով, քանի որ խաղողի այգիները գտնվում են սահմանագծի երկայնքով։ Այգեկութի ժամանակ անվտանգությունն ապահովվելու է երկու շաբաթ»,- ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսեյ Իվոնավը։

wp-apeth