Կութի հարակից տարածքում հրդեհաշիջումը շարունակվում է

Կութի հարակից տարածքում հրդեհաշիջումը շարունակվում է

Շարունակվում են հրդեհի մարման աշխատանքները Գեղարքունիքի Կութ գյուղի հարակից խոտածածկ տարածքում: Կեսօրից բռնկված հրդեհի վայրում աշխատում է 16 փրկարար ծառայող: Հրշեջներին օգնում է նաև տվյալ խոտհարքի սեփականատերը:

Ռելիեֆային պայմանների բարդությունից ելնելով՝ հրշեջ մեքենաները տարբեր տարածքներում կայանել են հրդեհից 200-600 մետր հեռավորության վրա: Հրշեջները ջուրը հրդեհի վայր են հասցնում ուսապարկերով: Նախնական տվյալներով այրվում է մոտ 15-20 հա խոտածածկույթ։ Որոշ հատվածներում իրականացվել է հրդեհի տարածման կանխում, և հնարավոր է եղել փրկել ինչպես մեծ քանակությամբ խոտի հակ, այնպես էլ հնձած ու դեռևս չհավաքած խոտ: Սահմանված է հերթապահություն:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ի ժամը 00:46-ի դրությամբ, Կութ գյուղի հարակից տարածքում առկա հրդեհի երկու օջախները ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ստորաբաժանումների կողմից մարվել էին․ տարածքում հերթապահել էին համայնքապետարանի աշխատակիցները։

wp-apeth