Արտակ Թորոսյանը նվաճեց բրոնզե մեդալ

Արտակ Թորոսյանը նվաճեց բրոնզե մեդալ

Ձյուդոյի Հայաստանի պատանիների հավաքականը գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի և ավագ մարզիչ Գոռ Հարությունյանի գլխավորությամբ Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում մասնակցում է Եվրոպայի առաջնությանը: Մրցումների երկրորդ օրը 66 կգ քաշային կարգում հանդես եկող, Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի սան Արտակ Թորոսյանը (անձնական մարզիչ Վահե Թորոսյան), տանելով 4 հաղթանակ, գրավեց 3-րդ մրցանակային տեղը և նվաճեց բրոնզե մեդալ:

Հավելենք, որ մինչև մրցավայր մեկնելը ձյուդոյիստներն ուսումնամարզական հավաք են անցկացրել Վրաստանի Գորի քաղաքում, որտեղից էլ մեկնել են Լատվիա հետևյալ կազմով՝

  • Ադամյան Էլիզա
  • Մանուկյան Գեղամ
  • Աղասյան Դավիթ
  • Աղասյան Վահե
  • Թորոսյան Արտակ
  • Խումարյան Ալբերտ
  • Հարությունյան Անդրեաս
  • Կարապետյան Գոռ
  • Սաղաթելյան Էրիկ

wp-apeth