Հայաստանն ունի 5 մասնակից
Հայաստանը Եվրոպայի շախմատի տղամարդկանց անհատական առաջնությունում կունենա 5 մասնակից: Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում կայանալիք Եվրոպայի շախմատի տղամարդկանց անհատական առաջնությունում Հայաստանից ներկայացված կլինեն Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Սամվել Տեր-Սահակյանը: Եվրոպայի շախմատի անհատական առաջնությունը կմեկնարկի օգոստոսի 26-ին: