Էլինա Դանիելյանը ոչ-ոքի խաղաց

Էլինա Դանիելյանը ոչ-ոքի խաղաց

Շարունակվում է կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: 9-րդ տուրում առաջին 2 հորիզոնականում գտնվող Լուլիա Օսմակն ու Էլինա Դանիելյանը մրցեցին իրար հետ: Պարտիան ավարտվեց ոչ-ոքի: Օսմակը շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ 7.5 միավորով, Դանիելյանն ունի 7 միավոր: Պարտություն կրեց Լիլիթ Մկրտչյան ու մնաց 5 միավորով: Հաղթանակներ տոնեցին Մարիա Գևորգյանը ու Մարիամ Մկրտչյանը: Նրանք հիմա ունեն 5-ական միավոր: Ոչ-ոքիներ խաղացին Սուսաննա Գաբոյանը, Սիրանուշ Ղուկասյանն ու Աննա Սարգսյանը: Վերջինս այժմ ունի 6 միավոր, Ղուկասյանն ունի 4.5 միավոր, իսկ Հայաստանի չեմպիոնը միավորների քանակը հասցրեց 5-ի: Առաջնության ավարտին մնաց 2 տուր:

wp-apeth